Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և նրա կնոջ` Կարլա Բրունիի նորածին դուստրը ստացել է Ջուլիա անունը: Այս մասին ասվում է Բրունի-Սարկոզի պաշտոնական կայքի հաղորդագրությունում:
Սարկոզին ասել է, որ իր կինն ու աղջիկը շատ լավ են զգում, և իրենց ընտանիքը երջանիկ է:
«Ես, իրոք, զգացված եմ բազմաթիվ շնորհավորանքներից, որոնք ստանում եմ փոքրիկ Ջուլիայի ծնվելու կապակցությամբ»,- ասվում է Բրունիի հայտարարության մեջ:











































