Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին մոտ ժամանակում կթաղվի մուսուլմանական ավանդույթների համաձայն: Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը:
Մինչ այդ հաղորդվում էր, որ Քադաֆիի մարմինը բերվել է Միսրատա քաղաքի մզկիթներից մեկը՝ մուսուլմանական ավանդույթի համաձայն՝ թաղման լվացում իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ մինչ այդ Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը հայտարարել էր, որ Սիրթ քաղաքի գրոհի ժամանակ Քադաֆին գերեվարվել է և ստացված վերքերից մահացել:










































