Հարավարևելյան Ասիայում, այդ թվում՝ Թայլանդում տեղի ունեցած ջրհեղեղները, մեծ վնաս են հասցրել Ճապոնիայի արդյունաբերությանը: Mazda և Sony ձեռնարկությունները բնական աղետների պատճառով ստիպված են եղել կանգնեցնել արտադրությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ ջրհեղեղների պատճառով կանգնեցվել են Թայլանդում գործող ճապոնական բոլոր յոթ ավտոմոբիլաշինական ընկերությունների աշխատանքները:
Վնաս է հասցվել նաև Թայլանդում գտնվող ճապոնական հայտնի էլեկտրոնիկա արտադրող ձեռնարկություններին: Հեղեղվել են Nikon-ի և Sony-ի պահեստները: Ընդհանուր առմամբ՝ Թայլանդում տեղի ունեցած ջրհեղեղները վնաս են հասցրել այդ երկրում գտնվող ճապոնական 320 ընկերությունների:









































