Wednesday, 10 06 2026
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ

Հայաստանում ժողովրդավարացումը ԱՄՆ-ին լավություն անել չէ. Ու. Բըրնս (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հանդիպեց հայաստանյան վեց լրատվամիջոցների` «Առաջին լրատվական»-ի, «Ազատություն» ռ/կ-ի, «Առավոտ» օրաթերթի, «Հ1», «Շանթ» և «Երկիր Մեդիա» հ/ը-ների ներկայացուցիչների հետ և պատասխանեց նրանց հարցերին:

«Առաջին լրատավական»-ի հարցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսին վերաբերում էր Հայաստանում ժողովրդավարության վիճակին: Նկատելով, որ 2012 և 2013 թվականներին Հայաստանում հերթական ընտրություններ են սպասվում, իսկ 2008-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանը ճգնաժամ է ապրել, «Առաջին լրատվական»-ը Ուիլյամ Բըրնսին խնդրեց գնահատել Հայաստանի ժողովրդավարական վիճակը և ներկայացնել այս առիթով իր հիմնական ուղերձը Հայաստանի հասարակությանը:

Ու. Բըրնսը պատասխանեց. «ԱՄՆ-ը պաշտպանում է, աջակցում է ժողովրդավարական հաստատությունների կայացմանը Հայաստանում: Դա Միացյալ Նահանգներին լավություն անել չէ, դա այս երկրի ժողովրդի շահերից է բխում: Մենք կարծում ենք, որ չափազանց կարևոր է, որ առաջիկա տարիներին, երբ երկրում արդեն ընտրություններ են սպասվում, ստեղծվի մրցակցային քաղաքական միջավայր: Դրա համար անհրաժեշտ են անկախ լրատվամիջոցներ, որպեսզի մարդիկ կարողանան իրազեկ և անկախ ընտրություն կատարել:

Մենք կարծում ենք նաև, որ պետք է շարունակվի ժողովրդավարական հաստատությունների կայացմանն ուղղված տքնաջան աշխատանքը ոչ միայն անկախ լրատվամիջոցների, այլ նաև`անկախ դատական համակարգի, որովհետև մի բան է, երբ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, սակայն ցանկացած երկրում այդ պայքարը հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է որպեսզի լինի անկախ դատական համակարգ, անկախ լրատվամիջոցներ, որոնք կապահովեն հաշվետվողականությունը:

Այդ քայլերից և ոչ մեկը դյուրին չէ, նրանցից ոչ մեկը մեկ օրում չի լինի, բայց պետք է անկեղծ լինենք` նշենք այդ հարցերի կարևորությունը և շարունակենք առաջ մղել բարեփոխումները, որովհետև միայն դրա արդյունքում է, որ կձևավորվի այնպիսի հասարակարգ, որին արժանի է Հայաստանի ժողովուրդը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում