Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Սա, այո’, Հայաստանն է

Ինչպես հայտնի է դարձել, Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Համաշխարհային բանկի հոկտեմբերի 20-ին հրապարակած «Գործարարությամբ զբաղվելը 2012. գործարարությունն ավելի թափանցիկ աշխարհում» զեկույցի տվյալներով՝ 2010 թվականի հունիսից մինչև 2011 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանն իրականացրել է կանոնակարգման և ինստիտուցիոնալ դաշտի հինգ բարեփոխում` ամենաշատը տարածաշրջանում և աշխարհում:

Կասկած չկա, որ Հայաստանի իշխանությունն ու իշխանական քարոզչամեքենան այդ տվյալը երկար ժամանակ դարձնելու են դրոշակ, որը կծածանեն Հայաստանի հանրության առաջ: Երբ Հայաստանի քաղաքացիներն ու իշխանության ընդդիմախոսները բողոքեն, թե որքան վատ է իրավիճակը երկրում, և ինչ վատ պայմաններ են բիզնեսի համար, կառավարությունը ի ցույց կդնի միջազգային այդ ուսումնասիրությունն ու կփորձի ապացուցել, որ քաղաքացիներն ու ընդդիմությունը կույր են: Իրականում սակայն, կույր են միջազգային կառույցները կամ կույր են ձևանում: Համենայն դեպս, ակնհայտ է, որ նրանց այդօրինակ զեկույցները ոչ մի կապ չունեն հայաստանյան իրականության հետ և, կամա թե ակամա, թյուրիմացության մեջ են դնում բոլորին:

Բանն այն է, որ միջազգային այդ կառույցները արձանագրում են ընդամենը Հայաստանում թղթերի ընդունումը: Այսինքն՝ իշխանությունը թղթի վրա ինչ-որ բարեփոխումներ է գրում, դրանք դակել տալիս Հայաստանի Ազգային ժողովին, ընդունում, նախագահը ստորագրում է, և հայտարարվում է, թե իշխանությունը բարեփոխեց այսինչ ոլորտը՝ ընդունելով այնինչ օրենքը: Այդպես՝ օրենքների բարեփոխման առումով Հայաստանն իսկապես կարող է առաջատար լինել աշխարհում: Բայց իրականությունը, իրական Հայաստանը ոչ հոլովակներում թռչկոտող աստղերն են, ոչ էլ թղթերի վրա փայլփլող օրենքները:

Իրական Հայաստանը բոլորովին ուրիշ է, որտեղ օրենքը որևէ նշանակություն ունի միայն՝ երբ ամրացնում է իշխանության դիրքը, պաշտոնյայի բիզնես շահերը, օլիգարխի ախորժակը: Մնացյալ դեպքում Հայաստանում օրենքը ոչինչ է, իսկ փոխհարաբերությունները կարգավորվում են չգրված օրենքներով, պայմանականություններով և, այսպես ասած, քրեական հասկացություններով` գողական օրենքներով: Եվ սա չափազանություն չէ: Այդպես է Հայաստանում իշխանությունը սերտաճել բիզնեսի հետ և մոլախոտի նման պատել Հայաստանի տնտեսական դաշտը: Հայաստանում ոչ թե օրենքը, այլ իշխանություն-օլիգարխիա-թաղային հեղինակություններ եռանկյունին է որոշում, թե ով ինչ բիզնեսով զբաղվի, ով ինչ քվոտա ստանա, ինչքան, ով ինչ ներկրի, ինչ արտադրի, ով ում խանգարի կամ չխանգարի: Այդ ամենի մասին Հայաստանում օրենք չկա: Կա նույնիսկ այդ ամենն արգելող օրենք, բայց դրա վրա նայող չկա:

Իսկ Հայաստանի պետական կառավարման համակարգի բոլոր ինստիտուտները` հարկային ու մաքսային կառույցներ, ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն և այլն, ընդամենը սպասարկում են այդ եռանկյունու անխափան աշխատանքը: Այ, եթե միջազգային կառույցերը փորձեին հանգամանալից և մասնագիտական ուսումնասիրություն կատարել այդ եռանկյունու գործունեության մասով, ապա այդ ժամանակ, արդեն, նրանց զեկույցներն իրականության արժեք կունենային, և հնարավոր կլիներ դրանց մասին ասել` սա, այո, Հայաստանն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում