Wednesday, 10 06 2026
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը

ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները կարևոր են մեր երկու պետությունների և տարածաշրջանի համար. Բըրնս

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հանդիպեց հայաստանյան վեց լրատվամիջոցների` «Առաջին լրատվական»-ի, «Ազատություն» ռ/կ-ի, «Առավոտ» օրաթերթի, «Հ1», «Շանթ» և «Երկիր Մեդիա» հ/ը-ների ներկայացուցիչների հետ:

Իր նախնական խոսքում Ուիլյամ Բըրնսը նախ նշեց, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում սա իր առաջին այցն է Երևան, և ասաց, որ ուրախ է Երևանում գտնվելու համար. «Սա ցույց է տալիս այն մեծ կարևորությունը, որ պետքարտուղարը, նախագահ Օբաման, և Միացյալ Նահանգների ողջ կառավարությունը տալիս է Հայաստանի հետ իր հարաբերություններին և առաջիկա տարիներին այդ հարաբերությունների խորացմանը: Մենք ունենք ընդհանուր նպատակներ` տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ, մեր երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ամրապնդման հարցով, որպեսզի նոր դարաշրջանում մեր երկու երկրների տնտեսությունները կարողնան ծաղկուն ապրել»:

Ու. Բըրնսը նշեց, որ երեկ հանդիպել և հետաքրքիր քննարկումներ է ունեցել Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ այսօր` հայաստանյան քաղաքացիական հասարակության գործի նվիրյալ առաջնորդների հետ: «Մենք խոսեցինք, թե ինչպես կարող ենք ամրապնդել մեր տնտեսական գործընկերությունը, ամրապնդել անվտանգությունը և կայունությունը և ամրապնդել բաց և համակողմանի քաղաքական գործընթացները»:

Անդրադառնալով իր նշած ոլորտներին՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը նշեց. «Տարածաշրջանային անվտանգության հարցերով մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի հետ: ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային անվտանգության ուժերի կազմում`Աֆղանստանում: Մենք բարձր ենք գնահատում այն, որ վերջերս Հայաստանի կողմից այդ առաքելությունում ներգրավված զինծառայողների թիվը ավելացվեց: Մենք նաև ողջունում ենք հայկական խաղաղապահ ուժերի ներկայությունը Կոսովոյում»:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը վերահաստատեց ԱՄՆ-ի հանձնառությունը` որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ օգնել կողմերին` հասնելու տևական խաղաղ լուծման ԼՂ հարցում, ապա բարձր գնահատեց Հայաստանի հանձնառությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ. «Մենք պաշտպանում ենք հայ-թուրքական արձանագրությունները և հույս ունենք, որ այդ արձանագրությունները երկու երկրների կողմից կվավերացվեն»: Ու. Բըրնսը նշեց, որ ԱՄՆ-ը օժանդակում է Հայաստանում տնտեսական և շուկայական բարեփոխումներին. «Մենք ձգտում ենք օգնել Հայաստանի տնտեսական առաջընթացին՝ թե՛ մեր երկխոսության միջոցով` Հայ-ամերիկյան տնտեսական հարցերով համագործակցության միջկառավարական աշխատանքային խմբի շրջանակներում, թե՛ մեր աջակցության ծրագրերի միջոցով»:

Այնուհետև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նկատեց, որ կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական զարգացմանը և թույլ չի տալիս զարգացում ապահովել. «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հայաստանի հետ այս ոլորտում աշխատելու, բարեփոխումները առաջ տանելու հարցում: Մասնավորապես՝ մենք քաջալերում ենք Հայաստանին բարելավելու գործարար միջավայրը, որը կհանգեցնի մեր միջև առևտրի և ներդրումների ծավալների մեծացմանը: և, ի վերջո ,քանի որ 2012 թվականը Հայաստանի համար ընտրական տարի է` մենք քննարկեցինք այնպիսի միջավայրի ձևավորումը, որը ազատ, արդար ընտրությունների անցակացման համար նպաստավոր կլինի:

Սա չի վերաբերում միայն այն ամենին, ինչ տեղի է ունենալու քվերակության օրը, այլ վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունենում ժողովրդավարական գործընթացների լայն համատեքստում, այդ թվում՝ խրախուսելը կենսունակ և բազմազան բազմակարծությունը լրատվամիջոցներում, որպեսզի քաղաքացիները ընտրություն կատարելիս կարողանան իրազեկված, ինքնուրույն որոշումներ կայացնել: ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները կարևոր են մեր երկու պետությունների համար, և ընդհանուր տարածաշրջանի համար: Իմ այս պաշտոնում ես կձգտեմ ամեն ինչ անել ոչ միայն մեր երկու երկրների կառավարությունների միջև հարաբերությունները ամրապնդելու, այլ նաև մեր հասարակությունների միջև կապերը ամրապնդելու ուղղությամբ»,- հայտարարարեց ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում