Եգիպտոսում նախագահի թեկնածու համարվող Ամր Մուսան մտավախություն է հայտնել, որ երկարատև անցումային փուլը դեպի քաղաքացիական կառավարում կարող է Եգիպտոսը ներքաշել անարխիայի մեջ, քանի որ երկրում շարունակվում է բռնությունը և տնտեսական դժվարությունները:
«Ամենաշատը ես վախենում եմ անարխիայից»,- ասելէ 75-ամյա Ամր Մուսան, ով համարվում է նախագահի ամենահավանական թեկնածուն:
Եգիպտոսում նոյեմբերի 28-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, սակայն նախագահական ընտրությունների օրը դեռ սահմանված չէ: Մինչ այդ՝ երկիրը կառավարում է Բարձրագույն զինվորական խորհուրդը:











































