Sunday, 07 06 2026
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ

Զինվորները սպանվում են. նախարարի հրամանը հոգևորականին ուղղված հորդոր է հիշեցնում

Մի առիթով պատահմամբ ականատես եղա մի պաշտոնյա անձի և նրանից որոշակի կախվածություն ունեցող պայմանագրային մի զինծառայողի զրույցի, որի ժամանակ վերջինս «շանտաժի» և տղայական մակարդակի խոսակցության միջոցով ուզում էր իր ակնկալիքն իրականացնել` բանակում ավելի բարձր պաշտոններ ստանալու համար: Իհարկե պաշտոնյան այնքան խելացի և համբերատար գտնվեց, որ նրան բացատրեց, որ ինքը հարգում է իր մասնագիտությունը և դիմացինի ակնկալիքը չի կարող իրականություն դարձնել, որովհետև, ի վերջո, պահանջվելիք չափանիշները բարեխղճորեն ու իր հնարավորությունների սահմաններում ապահովել է պետք:

Բայց ինձ, որպես բանակային իրականությունը շատերից քիչ թե շատ ավելի ճանաչող անձի, այնքան զայրացրեց այդ սպայի հայացքն ու պահվածքը, որ եթե հանկարծ նրա մասին մի հոդված գրած լինեի, ու գար խմբագրություն ու հանկարծ այդ տոնով ինձ հետ խոսեր ու ինչ-որ պատասխան պահանջեր` շատ հնարավոր է, որ մի բան տայի գլխին ու մի քանի հատ էլ հայհոյանք ասեի: Որովհետև ես պատկերացնում եմ, որ այդ նույն սպան  ավելի վատ տոնով խոսում է իր ենթակա զինվորների հետ, գուցե նվաստացնում ու ծեծում նրանց, որոնց հետևանքն էլ մահվան դեպքերն են լինում… Եվ դա չի կարող չզայրացնել հասարակությանը, ինձ` հասարակության իրավունքը պաշտպանող լրագրողիս, ով ընտրելով այս  կոնֆլիկտային մասնագիտությունը` կոչված է վեր հանել խնդիրը, գտնել ծնող պատճառը և փորձել լուծել բանակի ու հասարակության միջև առկա կոնֆլիկտը: Բայց այն նույնիսկ պաշտպանության նախարարը չի կարողանում լուծել:

Այս տարվա սեպտեմբերի 24-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարգապահական ուղեցույցին կից մի հրաման էր ուղարկել զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներին և պարտադրել, որ սպաներն այդ ուղեցույցներն ունենան իրենց գրպաններում, հաճախակի կարդան, որ կարողանան կարգուկանոն հաստատել իրենց լիազորությունների շրջանակներում: Հրամայել էր  այդ ամենը հասցնել ողջ անձնակազմին` սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 2-ը:

Նախարարը այս ուղեցույցը հղել էր կրկնակի անգամ` ուսումնական տարվա առաջին կիսամյակում հայտարարված «կարգապահական ամրապնդման կիսամյակի» ընթացքում ունեցած հաջողություններից հետո: Դրա անհրաժեշտությունն առաջացել է արդեն երկրորդ կիսամյակում, նախարարի բնորոշմամբ` անցումային շրջանում առաջացած թերությունների, բացթողումների արդյունքում բանակում տեղի ունեցած արտակարգ պատահարներից, հանցագործություններից հետո, որոնք առանձնապես սրել են հասարակության ուշադրությունը և բողոքի ալիք բարձրացրել: Բայց վերջին շրջանում տեղի ունեցած զինվորների մահվան դեպքերը ցույց տվեցին, որ այդ հրամաններից հետո դեպքերը շատանում են: Երևի այդ ցուցումներից զորամասերում որոշ հրամանատարներ կատաղում և ճիշտ հակառակն են անում:

Համենայնդեպս, նախարարի հրահանգ-ուղեցույցում գրված է, որ կարգապահական ուղեցույցն  այդպես էլ մնում է թղթի վրա, չի հասցվում անձնակազմին և նորից շարունակվում են կարգապահական խախտումները:

Նախ սկսենք նրանից, որ նախարարը ամփոփելով 2011թ.-ի առաջին կիսամյակի ձմեռային փուլի ցուցանիշները` փաստել էր, որ ՀՀ ԶՈւ-ում զոհված (մահացած) զինծառայողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 33 տոկոսով:

Անցում կատարելով 2011թ.-ին` նախարարը կարևորել է հրամանատարների անելիքները. «…2011թ.-ի ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում, հատկապես միջանձնային հարաբերությունների ոլորտում, նկատվում է այնպիսի դեպքերի ու պատահարների քանակական աճ, որոնք ապակայունացնում են անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, էապես ազդում են զորամասերի մարտունակության վրա, հասարակության շրջանում բանակի նկատմամբ ձևավորում են անվստահության մթնոլորտ և առաջացնում բացասական վերաբերմունք:  Թեև ՀՀ զինված ուժերի զորամասերում արտակարգ դեպքերն ու պատահարները նվազեցնելու, կանոնադրային կարգուկանոնի վրա ազդող բացասական երևույթներ առաջացնող հանգամանքներն ու պատճառները բացահայտելու…, զինվորական կարգապահությունը բարձրացնելու նպատակով զորամասերում ստեղծվեցին զինվորական իրավապահ մարմինների հենակետեր, ստորաբաժանումների ողջ անձնակազմի ներգրավմամբ` զորամասերի հրամանատարության մասնակցությամբ անցկացվեցին քննարկումներ, սակայն դրանց արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն»: Նախարարն արձանագրել է, որ կարգապահական խախտումների դեմ ոչ արդյունավետ և ձևական պայքարը,  առանձին հրամանատարների` զինծառայողների նյութական միջոցների, ֆինանսական ապահովման նկատմամբ ոչ լիարժեք վերահսկողությունը, հովանավորչությունը, անհետևողականությունը և ենթակա-հրամանատար, ներքին, հոգեկան կապի բացակայությունը բացասաբար են ազդում անձի ձևավորման վրա:

Այս ներքին շրջանառության փաստաթղթում արձանագրվել է, որ շատ դեպքերում հրամանի կատարումից հրաժարվելու իրական պատճառը հրամանատարների կողմից հրամանը տալու օրինական և սահմանված կարգի խախտումն է, այն հստակ չձևակերպելը: Դե եթե զինվորը չի հասկանում կիսագրագետ սպայի հրամանը, ինչպե՞ս կարող է այն կատարել: «Զինվորների ընդվզումների պատճառ կարող են լինել իրենց հասցեին սպաների հնչեցրած վիրավորական խոսքերը, անհարգալից, կոպիտ վերաբերմունքը, անտակտությունը…»,- նշված է հրահանգում: Ուստի, նախարարը հրամայել է սկսել սպայակազմին, կրտսեր սերժանտական կազմին օրենքով նախատեսված իրենց իրավունքները բացատրելուց, որպեսզի նրանք էլ կարողանան իրավիճակը վերահսկել` ղեկավարեն և ճիշտ ուղղորդեն զինվորներին: Նախարարը ցուցում է տվել բոլոր հրամանատարներին գրպանում պահել այդ ուղեցույցը և պարբերաբար կարդալ:

Ինչ վերաբերում է զորամասի հրամանատարական կազմին, ապա նախարարը նկատել է, որ զորամասի հրամանատարական կազմի ոչ պատշաճ ուշադրությունը որոշ երիտասարդ, նորանշանակ սպաների առիթ է տալիս կարգապահական խախտումներ անելու, ծառայակից ընկերների և ենթակաների հետ հակասություններ ունենալու, երբեմն էլ նույնիսկ նպաստելու նրանց առողջական վիճակի վատթարացմանը, որոնց հետևանքով ունենում ենք հուսալքված, ծառայությունից ժամ առաջ ազատվել ցանկացող սպա: Որպես հարցի լուծում` առաջարկվում է փորձառու սպաներին կցագրել երիտասարդներին: Հիշատակում կա նաև արժանապատվությունը նվաստացնելու հետևանքների մասին. «Դիպչել արժանապատվությանը (ծեծ, հայհոյանք, իրավունքներից ու ազատություններից զրկելը) նշանակում է վերացնել նրա համարձակությունը: Օր. յուրաքանչյուր հայ տղամարդ պետք է պատասխանի կամ գոնե ասի` խնդրում եմ, ինձ մի՛ վիրավորեք: Եվ եթե ենթական նույնիսկ դա չի կարողանում ասել, նա ներքուստ հոգեբանորեն կոտրվում է…

Ենթակային նսեմացնել` նշանակում է փակ, կապած ձեռքերով ու ոտներով մարդու նկատմամբ բռնություն կիրառել…Պետք է գիտակցել նաև, որ նվաստացած ենթական բարոյալքված է, քինախնդիր, ոխակալ ու վտանգավոր, և այդպիսի վերաբերմունքը կարող է նրա հոգում առաջացնել թշնամանք և վրեժ լուծելու մղում, որը կարող է արտահայտվել տարբեր ձևերով…»: Նշվում է, որ հրամանատարները պետք է հետևողական լինեն, որպեսզի բոլոր զինծառայողները հավասարապես կատարեն զինվորական պարտականությունները, և ոչ թե դրանք փոխանցեն իրենց ենթակա «գիշերային» հրամանատար-հեղինակություններին, սրանք էլ կարգուկանոնի փոխարեն  կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծեն` իրենց հնարավոր հետևանքներով: Այս ամենի ֆոնին մի կարևոր միտք ենք կարդում հրամանում. «Անձնակազմի շրջանում արմատավորված բացասական երևույթների առկայության պայմաններում` որպես դրանց հետևանք միջանձնային ու ոչ կանոնադրային հարաբերությունների դրսևորման և բռնության կիրառման յուրաքանչյուր ծանր պատահարի դեպքում այսուհետ զորամասի հրամանատարն ու նրա բոլոր տեղակալները, իրենց ծառայողական ավանդից անկախ, կենթարկվեն խիստ պատասխանատվության»:  Նշվել է նաև, ու հաճախ նույն բնույթի հանցագործությունները, արտակարգ պատահարները որոշ դեպքերում կրկնվում են նույն զորամասերում, ինչը պատճառ է դեպքի ոչ ամբողջական բացահայտման. պատճառների չվերացման: Մարտական հենակետերում եթե զինվորը հոգնած է և քնում է, ուրեմն չկա հրամանատարական հսկողություն և նույն զինվորին կարող են պարտադրել նաև մյուս հեղինակությունների փոխարեն հերթապահել: Բա զինվորն էլ կքնի, բա ինչ կանի:

Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի` նախարարի այս ներքին հրամանը ուղղակի արձագանք է հասարակական ընդվզման, և այն ավելի շատ հոգևոր սպասավորներին ուղղված հորդորի է նման, որը, չունենալով հարցի կարգավորման հստակ մեխանիզմներ, չի կարող իրականացվել: Որ այն գործուն փաստաթուղթ չէ` ցույց տվեց ժամանակը: Այս հրամանից հետո զինվորի մահվան քանի՞ դեպք եղավ, և քանի հրամանատար դրա համար խիստ պատիժ ստացավ, պատասխանատվություն կրեց, ազատվեց զբաղեցրած պաշտոնից. մի գլուխ, չգիտես ինչու, միայն շարքային զինծառայողներն են «ինքնախոստովանական» ցուցմունքներ տալիս ու կալանավորվում: Իսկ ո՞ւր են այդ թարմ ուղեցույցով առաջնորդված հրամանատարները. նրանք կարդացել և բանի տեղ չե՞ն դրել այդ հրամանը, թե՞ ադրբեջանական կրթության պատճառով կարդալ էլ չեն իմացել: Կամ գուցե նման մի հրաման էլ ԼՂՀ Պնախարար Մովսես Հակոբյա՞նը իջեցնի, որ իրեն պատասխանատվությունից դուրս չհամարի: Որո՞նք են այդ զորամասերը («Առաջին լրատվական»-ը դրանց պարբերաբար անդրադառնում է)… Ո՞վ է դրանց հրամանատարներին այդպիսի համարձակություն տվել… Մի օր պատասխան են տալու բոլոր մեղավորները ու կարծես թե արդեն տալիս են… Խոսակցություններ են շրջանառվում, որ որոշ հրամանատարներ ինչ-որ պատահարների, դեպքերի զոհ են դառնում: Իրո՞ք պատահարներ են, թե՞ վրեժխնդրություն` կփորձենք պարզել առաջիկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում