Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունին, չորեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, դուստր է ունեցել, հաղորդում են Europe 1 և BFM TV-ն: Բրունին ծննդաբերել է Փարիզի արևմտյան արվարձանում գտնվող La Muette ծննդատանը:
Հեռուստաընկերությունների հաղորդմամբ, Սարկոզիի և Բրունիի դուստրը լույս աշխարհ է եկել է մոտավորապես Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ նորածինը Սարկոզի-Բրունի ամուսինների առաջնեկն է: Սարկոզին նախորդ ամուսնություններից ունի երեք որդի՝ Պիեռը, Ժանը և Լուին, իսկ Բրունին ունի մեկ զավակ՝ Օրելիենը:










































