Վաղը`հինգշաբթի, ժ. 11:00-ին «Պահպանե՛նք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամներն ու մի շարք բնապահպաններ բողոքի ցույց կանեն կառավարության շենքի դիմաց:
«Թռչկանի ձայնը մեր ժողովորդի ձայնն է, որն ուզում են խեղդել խողովակների մեջ»,- հայտարարում են բնապահպանները` պահանջելով անհապաղ դադարեցնել Թռչկանում կատարվող շինարարությունը:
«Բնավիրման նախարարությունը կարծես ականջի հետև է գցել այս հիմնախնդրի կարգավորումը ու այս պարագայում «Պահպանե՛նք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը շարունակում է բարձրաձայնել ջրվեժին սպառնացող վտանգի մասին և կոնկրետ քայլեր ձեռնարկում հէկ-ի կառուցումը կանխարգելելու ուղղությամբ»,- կոչ են անում նախաձեռնության անդամները:









































