News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին և ոչ թե Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած Եվրասիական միությանը։
Վաշաձեն հավելել է, որ Վրաստանը չի պլանավորել միանալ նաև ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին, որը երեկ ստորագրվեց Սանկտ Պետերբուրգում. «Վրաստանի դիրքորոշումը հստակ է. բոլոր ինքնիշխան երկրները իրավասու են ստեղծելու քաղաքական կամ տնտեսական կազմակերպություն կամ միություն։ Ինչ վերաբերում է այսպես կոչված՝ միացյալ մաքսային միացալ գոտու ձևավորմանը, Եվրասիական միությանը կամ էլ Ռուսաստանի հովանու ներքո ստեղծված մեկ այլ կազմակերպության, ապա Վրաստանը որևէ ցանկություն ու պլան չունի՝ կապված դրանց անդամակցելու հետ։
Վրաստանն իր ընկերների հետ ակտիվ աշխատանքներ է տանում՝ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու համար։ Դրանք այն կազմակերպություններն են, որոնց արժեքներն ու սկզբուքները լիովին համապատասխանում են Վրաստանի ձգտումներին ու նպատակներին»։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի կեսին ուկրաինական Сегодня թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, թե Վրաստանն ավելի շուտ է անդամակցելու ՆԱՏՕ-ին, քան դա ենթադրում են ոմանք։











































