Իրանի հարավում այսօր տեղի է ունեցել 5.5 բալանոց երկրաշարժ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Լար քաղքից (Ֆարսի մարզ) 51 կմ հյուսիս, օջախը` 40.3 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:








































