Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 19-20-ը պաշտոնական այցով մեկնելու է Ղազախստան։ Այդ այցը տեղի է ունենում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերի հիման վրա։
Ակնկալվում է, որ Ալիևի ղազախական այցի ժամանակ կողմերը ստորագրելու են 9 միջպետական համաձայնագրեր, որոնք առնչվում են էներգետիկ, առևտրային, կրթական, առողջապահական, մաքսային, գյուղատնտեսական, տրանսպորտային ոլորտներին։
Բացի այդ, Ալիևը մասնակցելու է հոկտեմբերի 20-21-ը Ալմաթիում կայանալիք՝ թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի նիստին։
Հիշեցնենք, որ թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 20-21-ը Ղազախստան է ժամանելու նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանը։