Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Հովիկ Աբրահամյանը Բեռնում երկկողմ հանդիպումներ է ունեցել

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Բեռն կատարած աշխատանքային այցի ընթացքում հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Իրանի և Քուվեյթի խորհրդարանների նախագահների  հետ:

Առաջին հանդիպումը ԻԻՀ  խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ էր:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Նրա համոզմամբ` երկու երկրների ջերմ հարաբերությունների ձևավորմանը մեծապես նպաստում է նաև Հայաստանի և Իրանի օրենսդիր մարմինների համագործակցությունը: Այս համատեքստում կարևորվել է  երկու խորհրդարաններում ստեղծված բարեկամության խմբերի գործունեությունը, ինչը նոր լիցք է հաղորդում միջխորհրդարանական կապերին:

Ալի Լարիջանին ուրախությամբ փաստել է, որ Հայաստան կատարած իր պաշտոնական այցից հետո բավականին ակտիվացել է ինչպես միջխորհրդարանական համագործակցությունը, այնպես էլ երկկողմ գործակցությունը տարբեր ուղղություններով, իրականացվում են այցի ընթացքում ձեռք բերված մի շարք տնտեսական ծրագրեր և պայմանավորվածություններ: Կողմերի համոզմամբ` երկու երկրների համագործակցությունը զգալի ներուժ ունի նաև տնտեսական բնագավառում:

Հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների նախագահները քննարկեցին նաև տարածաշրջանային զարգացումները, անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, կարևորեցին տարածարջանային կայունությունը, խաղաղությունը և անվտանգությունը:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  հանդիպել է Քուվեյթի Պետության խորհրդարանի նախագահ Ջասեմ Մուհամմադ Ալ-Խարաֆիի հետ:

ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարևորում է  արաբական երկրների, այդ թվում նաև Քուվեյթի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը: ԱԺ նախագահի խոսքով` երկու ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որը հիմք է հանդիսանում միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման համար, ինչի վառ օրինակն է  Քուվեյթում գործող ՀՀ դեսպանությունը, որը կարևոր դեր է խաղում երկկողմ հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման գործում:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը և ակտիվացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում:

Քուվեյթի խորհրդարանի նախագահը նույնպես կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը երկու երկրների հարաբերությունները ամրապնդելու գործում: Նա Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է  Քուվեյթ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև այլ հարցերի, կարևորել առևտրատնտեսական կապերի ակտիվացումը, կոնկրետ ծրագրերի իրականացումը` փաստելով, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ:

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնևում  Հայաստանի Հանրապետության դեսպանությունում  հանդիպել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի հետ:

Խորհրդարանի նախագահը պարոն Սրմաքեշին  հանձնել է  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված պետական պարգևը: Վարդան Սրմաքեշը ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև ՀՀ և օտարերկրա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է պարոն Սրմաքեշին պետական բարձր պարգևի արժանանալու կապակցությամբ և կարևորեց նրա հայրենանվեր գործունեությունը ու ներդրումը հայ-շվեյցարական բարեկամական կապերի ամրապնդման գործում: Վարդան Սրմաքեշը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատելու համար և նշել, որ այսուհետ ևս ամեն ինչ կանի Հայաստանին  օգտակար լինելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում