«ՀԺ»-ն գրում է, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, որ սեպտեմբերի 11-ից գտնվում է պլանային նորոգման մեջ, ամենայն հավանականությամբ, նախատեսված օրը՝ հոկտեմբերի 27-ին, չի վերագործարկվի՝ անհրաժեշտ կադրերի բացակայության պատճառով:
«ՀԱԷԿ-ի ինժեներատեխնիկական կազմի 158 աշխատակիցներ մոտ մեկ ամիս առաջ ազատման դիմում էին ներկայացրել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը: Խնդիրը պետք է լուծվեր մեկ ամսում: Դրանից հետո, ըստ ՀՀ օրենսդրության, ազատման դիմումները մեխանիկորեն համարվում էին բավարարված: ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը մեր թղթակցի հարցին, թե խնդրի լուծման առնչությամբ ինչ նորություն կա, պատասխանել է. «Այս պահին նորություններ չունենք: Աշխատանքները գնում են բնականոն հունով, բայց որևէ նորություն չունենք»: Նա նաև հաստատել է, որ առանց ազատման դիմում ներկայացրած աշխատակիցների ՀԱԷԿ-ը հնարավոր չէ վերագործարկել»,- հավելում է թերթը:










































