IranAir ավիաընկերությանը պատկանող Boeing-727 ինքնաթիռը, որը կատարում էր Մոսկվա-Թեհրան չվերթը, անհապաղ վայրէջք է կատարել Թեհրանի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել: Օդանավի մեջ եղել է 94 ուղևոր և անձնակազմի 19 անդամները:
Հունվարին IranAir ավիաընկերությանը պատկանող մեկ այլ Boeing-727 ինքնաթիռ վթարի էր ենթարկվել Իրանում` Ուրմիա քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա: Վթարի հետևանքով մահացել էր 78 մարդ:








































