FoxNews-ը և Իրանի հեռուստատեսությունը հենց նոր հայտնել են, որ Ժնևում ավարտվել են Իրանի և «վեցյակի» բանակցությունները իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ: Իրանցի գլխավոր բանակցող Սայիդ Յալիլին հայտնել է, թե ինքն ակնկալում է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում: Մյուս պաշտոնյաները, որոնք ցանկացել մնալ անանուն, հաստատել են այդ լուրն` ասելով, որ հաջորդ հանդիպումը հնարավոր կլինի կազմակերպել հաջորդ տարվա հունվարի վերջին և փետրվարի սկզբին: