Wednesday, 17 06 2026
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Բանկերը չեն իջեցնի վարկավորման տոկոսադրույքները

Երրորդ եռամսյակում ՀՀ առևտրային բանկերի մեծ մասն ակնկալում է դրամային և արտարժութային վարկերի, ինչպես նաև ավանդների տոկոսադրույքների անփոփոխ մակարդակ:

Այս դեպքում վարկային պարտավորությունների սպասարկման բեռի էական փոփոխություններ չեն սպասվում: Ինչպես նշվում է Կենտրոնական բանկի այսօր հրապարակած «Ֆինանսական կայունության հաշվետվություն»-ում, 2011 թ. առաջին կիսամյակում վարկավորման համեմատ առավել բարձր աճ է արձանագրվել ֆիզիկական անձանց ավանդների, մասնավորապես` ժամկետային ավանդների մասով` 15.5%: Ժամկետային ավանդներում շարունակել են գերակշռող մնալ արտարժութային ավանդները, որոնց մասնաբաժինը տարեվերջի համեմատ նվազել է 1.6 տոկոսային կետով և կազմել 79.2%: Այլ արժույթների նկատմամբ դրամի արժևորման պարագայում տնային տնտեսությունները ենթակա են արտարժութային ռիսկի:

2011 թ. առաջին կիսամյակում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվել է 22.3 մլրդ դրամի 2072 վարկ: Դիտարկվող ժամանակահատվածում Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվել է 405 հիփոթեքային վարկ՝ 3.1 մլրդ դրամ ծավալով, որը նախորդ տարվա առաջին և երկրորդ կիսամյակների համեմատ նվազել է՝ համապատասխանաբար 19.0% և 11.7%-ով: Ընդ որում` վերաֆինանսավորված վարկերի 71.2%-ը բաժին է ընկել Երևանին:

Վերոնշյալ ժամանակահատվածում «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորվել է 280 վարկ՝ 2 մլրդ դրամ գումարով, որից 236-ը՝ 1.2 մլրդ դրամ գումարով, տրամադրվել է Երևանում: 2010 թ. վերջին մարզերի բնակիչների համար ծրագրի պայմանների դյուրինացումը որոշակիորեն նպաստել է մարզերում վարկավորման աշխուժացմանը, որի տեսակարար կշիռը տարեվերջի համեմատ ավելացել է 7.7 տոկոսային կետով և կազմել 40.0%:

2011 թ. առաջին կիսամյակում տնտեսությանը տրամադրված վարկերն ավելացել են 18.0%-ով, ինչը 2.3 անգամ բարձր է 2010 թ. նույն ժամանակաշրջանի 7.9% աճից: Չնայած բանկերը որոշակիորեն մեղմացրել են վարկառուների ընտրության ընթացակարգերը, այնուամենայնիվ, դրանք դեռևս համարվում են բավականին խիստ:

Հաշվետու կիսամյակում չաշխատող վարկերի (հսկող, ոչ ստանդարտ և կասկածելի ռիսկային դաս ունեցող վարկեր) տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելում տարեսկզբի համեմատ աճել է 0.3 տոկոսային կետով և կազմել 3.4% (30.06.2010 թ. դրությամբ` 4.8%): Վարկային ներդրումների ճյուղային բաշխվածության տեսանկյունից՝ չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը համեմատաբար բարձր է հիփոթեքային, շինարարության և հանրային սննդի ու սպասարկման այլ ոլորտի վարկերում` համապատասխանաբար 5.9%, 4.4% և 4.1%:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում