ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հոկտեմբերի 18-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: ՎՊ նախագահին ներկայացվել է ՀՀ մարզերի և մայրաքաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում իրականացվող վերահսկողության ընթացքի վերաբերյալ տեղեկություններ:
Հանձնաժողովների նախագահները զեկուցել են Արարատի և Գեղարքունիքի մարզերի և մայրաքաղաքի Աջափնյակ Էրեբունի, Մալաթիա Սեբաստիա համայնքների սոցիալական ծառայություններում կատարված ստուգումների արդյունքները:
Ի. Զաքարյանը հանձնարարել է աշխատանքները շարունակել նույն ծառայությունների տարածքային կենտրոնների 50 տոկոսի արդյունքները, ինչպես նաև`Գեղարքունիքի, Արարատի և Կոտայքի մարզերն ամբողջությամբ:










































