Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում գտնվող ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար Վիլյամ Բըրնսն, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Լեռնային Ղարաբաղը ԱՄՆ այսօրվա քննարկման կարևոր հարցերից է։ ԱՄՆ-ում վստահ են, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ուժային ճանապարհով։ Մեր կառավարությունն անում է ամեն ինչ՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն աջակցելու համար»։