«ՀԺ»-ն գրում է, որ վերջերս լուրեր էին շրջանառվում, թե «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը վաճառելու է իր ունեցվածքը և հեռանալու է Հայաստանից: Երեկ թերթի հետ զրույցում Գործունյանը հաստատել Է լուրերը:
«Ֆրանսահայ գործարար կինը վերջին տարիներին բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ցանկանում են խլել իր բիզնեսը: Այս մարտին մամուլում հրապարակումներ եղան, որտեղ Գործունյանը պատմում է, որ Աժ պատգամավոր, ՀՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանը սպառնացել է հաշվեհարդար տեսնել իր և իր որդու՝ Սևակի հետ: Սակայն մինչև վերջերս ֆրանսահայ գործարար կինը հայտարարում էր, որ չի պատրաստվում նահանջել շարունակելու է պայքարել, իր ունեցվածքը չի վաճառելու ու Հայաստանից չի հեռանալու»:
Երեկ թերթի հետ զրույցում Գործունյանն ասել է, որ որոշել է Հայաստանից հեռանալ, քանի որ իր երեխաները չեն ցանկանում այլևս գալ Հայաստան և այստեղ ապրել: Հայաստանից հեռանալու որոշման պատճառների մանրամասները նա խոստացել Է ներկայացնել մոտ տասը օրից»,- հավելում է թերթը:











































