Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը հայտարարել է, որ բարձրացրել է նոր կառավարության դրոշը Բանի Վալիդ քաղաքում` այդպիսով վերահսկողության տակ վերցնելով քաղաքի մեծ մասը:
ԱԱԽ-ի ներկայացուցիչ Ահմեդ Բանիի խոսքերով` ընդդիմության զորքերը գրավել են քաղաքի մոտ 90%-ը:
Քադաֆիի հայրենի քաղաք Սիրթում ընդհարումները դեռ շարունակվում են: ԱԱԽ-ի ուժերը կիրառել են հրթիռներ և ծանր հրետանի՝ դիպուկահարների դիմադրությունը ճնշելու համար: Վերջիններս խանգարում են ապստամբներին առաջ շարժվել: Այս մասին հայտնում է BBC-ն:







































