«ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բժշկական ասոցիացիան կոչ է արել օրենսդիրներին օրինականացնել մարիխուանայի իրացման մասին օրենքը: Ասոցիացիան, որի կազմի մեջ մտնում են 350 հազար բժիշկներ, ԱՄՆ առաջին խոշոր բժշկական կազմակերպությունն է, որը նման առաջարկ է արել»,- գրում է Los Angeles Times-ը:
Այդ նոր դրույթի հեղինակը հայտարարել է, որ ասոցիացիան հիասթափված է «բժշկական մարիխուանայի» մասին Կալիֆոռնիայի օրենքից, որի պատճառով բժիշկները սպիտված են որոշում կայացնել՝ արդյո՞ք հիվանդին նշանակել անհրաժեշտ դեղորայքը, որը արգելված է դաշնային օրենքով:
Բժշկի խոսքերով՝ այս առաջարկի չընդունվելու դեպքում օրենքը բժշկին անհարմար վիճակում է դնում: Հիվանդը բժշկին է դիմում մարիխուանայի դեղատոմսի համար, բայց բժիշկը չի կարող անհրաժեշտ դեղաչափը նշանակել, քանի որ մարիխուանայի օգտագործման ցուցումները և կողմնակի էֆեկտները բավարար ուսումնասիրված չեն:
Բժշկական նկատառումներով մարիխուանա օգտագործելու մասին օրենքը Կալիֆոռնիայում ընդունվել է 1996 թվականին: 2010 թվականին այն ժամանակվա նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն օրենք է ստորագրել, որով 29 գրամ մարիխուանայի օգտագործումը դադարում է քրեորեն հետապնդելի լինել և դիտվում է որպես վարչական իրավախախտում:










































