Հորդանանի թագավոր Աբդալլահը դարձյալ ցրել է կառավարությունը և հայտնի միջազգային իրավաբան Աուն Հասաունին առաջարկել է կազմել նոր կառավարություն:
Ինչպես հաղորդում է BBC-ն, կառավարությունը ցրելու պատճառը եղել է նախկին վարչապետ Մաարոըֆ Բախիտի հասցեին հնչած քննադատությունները:
Հունվարի վերջին հազարավոր հորդանանցիներ, հետևելով Եգիպտոսի և Թունիսի օրինակին, պահանջում էին երկրի վարչապետ Սամիր Ալ-Ռիֆաիի հրաժարականը:
Թագավորն ընդառաջ գնաց ցուցարարների պահանջին և ցրելով կառավարությունը` նոր վարչապետ նշանակեց Բախիտին:










































