Գերմանիայում նոր iPhone 4S սմարթֆոնների տերերը բողոքում են հեռախոսի աշխատանքից: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, բողոքների թիվը ստիպել է գերմանական T-Mobile բջջային օպերատորին իր կայքում սմարթֆոնի նոր սեփականատերերին ուղղված հաղորդագրություն տեղադրել:
«Այս պահին օգտատերերի մեծ թվով բողոքներ կան ցանցում խնդիրների հետ կապված (կապի ընդհատում, ազդանշանի բացակայություն, հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված խնդիրներ): Դրանք առաջանում են, երբ սմարթֆոնում տեղադրվում է PIN կոդով պաշտպանված ակտիվացված SIM քարտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բջջային օպերատորն արդեն դիմել է Apple ընկերությանը` խնդրելով օգնել խնդիրները հաղթահարելու գործում:









































