Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Այսօր մեկնարկեց Gaudeamus ուսանողական կինոփառատոնը

Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախաձեռնությամբ մեկնարկեց Gaudeamus ուսանողական կինոփառատոնը: Փառատոնի ֆիլմերը կցուցադրվեն Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, Սլավոնական համալսարանում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Ամերիկյան համալսարանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Հաջորդ տարի արդեն ծրագրին կմասնակցեն 10-12 բուհեր: Ծրագիրը և՛ ուսումնական է, և՛ կրթական՝ լեզվամտածողության ու հոգևոր դաստիարակության համար»,- տեղեկացրեց Հ. Խաչատրյանը` հայտնելով, որ կցուցադրվեն «Ոսկե ծիրանում» երբևէ ցուցադրված ֆիլմերը:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, կարևորելով կինոփառատոնը, անգնահատելի համարեց «Ոսկե ծիրանի» այս նախաձեռնությունը: «Մենք կորցրել ենք հանդիսատես, կորցրել ենք չափորոշիչներ, թե ինչ է նշանակում կինեմատորգրաֆ, թե ինչի համար է այն կոչված, ինչ արժեքային համակարգեր են, ինչ ժանրեր են»,- ասաց նա:
«Ոսկե ծիրանի» գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ իր հերթին նշեց, որ սա հնարավորություն կտա պատրաստել մասնագետների, որոնց կարիքն այժմ զգացվում է: Նա խոստացավ Երևան հրավիրել լավագույն սցենարիստներին ու ռեժիսորներին, որոնք իրենց փորձը կփոխանակեն երիտասարդներին:
Նրա խոսքով` փառատոնի նպատակն է միջազգային կինոարվեստի ամենանշանավոր նմուշները հնարավորինս հասանելի դարձնել հայ հանդիսատեսին և, մասնավորապես, երիտասասարդությանը:
Ծրագրի ստեղծման հիմք է հանդիսացել այն փաստը, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ամեն տարի անց է կացվում հուլիսին՝ համընկնելով ուսանողների ամառային արձակուրդների հետ, որի պատճառով շատերը զրկվում են «Ոսկե ծիրան» փառատոնում ներկայացված ֆիլմերը դիտելու հնարավորությունից:

Ամբողջ տարվա ընթացքում հայաստանյան մի շարք բուհերի ուսանողներ հնարավորություն կունենան անվճար դիտել շաբաթը մեկ ֆիլմ «Ոսկե ծիրանի» ֆիլմերից:

Այսօր փառատոնը կբացվի Անդրեյ Զվյագինցևի ֆիլմով:

Փառատոնին աջակցում է «ՎիվաՍել-ՄՏՍ-»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում