Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հոկտեմբերի 26-ին այցելելու է Բաքու։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ Վաշաձեի ադրբեջանական այցը կրելու է աշխատանքային բնույթ։ Ադրբեջանում Վաշաձեն հանդիպում է ունենալու իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի և այլ պաշտոնատար անձանց հետ։
Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկկողմանի և տարածաշրջանային հարցեր։









































