Այս շաբաթ դոլարի փոխարժեքը մեր երկրում մեծապես կախված կլինի միջազգային արժութային շուկաներում փոփոխությունից: Մեծ քսանյակի ֆինանսների նախարարների գագաթնաժողովից եկող դրական ազդակները կարող են ավելացնել շուկայի մասնակիցների լավատեսությունը՝ դրանով իսկ աջակցելով բարձր շահութաբեր արտարժույթների աճին: Դա կարող է որոշակի ճնշումեր գործադրել ԱՄՆ դոլարի վրա:
FOREX Club վերլուծաբանների կարծիքով՝ Հայաստանում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հավանաբար այս շաբաթվա ընթացքում կտատնվի 375-379 դրամի սահմաններում:
Անցած շաբաթ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0.33%-ից մինչև 375.25 դրամ: Շաբաթական առքուվաճառքի ծավալները կազմել են 6.75 մլն ԱՄՆ դոլար, ինչը 34.8%-ով քիչ է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի միջին փոխարժեքը նույնպես նվազել էր 0.26%-ով և շաբաթ օրը կազմել էր 376.98 դրամ:
Արտարժութային շուկայում ամերիկյան փողի հանդարտ արժեզրկումը պայմանավորված էր ԿԲ տոկոսադրույքն անփոփոխ (8%) թողնելու վերաբերյալ որոշմամբ:









































