Wednesday, 10 06 2026
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան

Հելսինկյան Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատասխանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին

2011 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հայտարարությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին մեղադրում է Վանաձորում ՀՖՖ կողմից ծրագրված մեծածավալ աշխատանքների հնարավոր ձախողման մեջ և գտնում է, որ ողջ պատասխանատվությունը այսուհետ ընկնում է նման դատական գործընթաց նախաձեռնած սուբյեկտների` այսինքն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2010 թվականի դեկտեմբեր ամսին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2010 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 75 և 76 որոշումները, ինչպես նաև դրանց հիման վրա կնքված պայմանագրերը:

Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 75 որոշման համաձայն՝ համայնքի ավագանին տվել է իր համաձայնությունը Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Զորավար Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեում գտնվող ֆուտբոլի մարզադաշտը սեփականության իրավունքով նվիրաբերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 76 որոշման համաձայն՝ համայնքի ավագանին տվել է իր համաձայնությունը Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 43937.2 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև Զորավար Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեում գտնվող 6954.0 քմ մակերեսով հողամասը ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրելուն` նշված հողամասերի վրա կառուցվելիք շենք-շինությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սեփականությունը համարվելու պայմանով:
Ի դեպ, Վանաձոր համայնքի ավագանին սույն որոշումներն ընդունելուց առաջ մեկ անգամ քվեարկությամբ մերժել է և եթե դրանք այդքան նպաստավոր էին համայնքի զարգացման համար, ապա ավագանին առաջին անգամ չէր մերժի ՀՖՖ-ի պահանջը:

Նույն հարցերը երկրորդ անգամ 2010 թվականի հոկտեմբերի 26-ին կրկին դրվել են քվեարկության և Վանաձորի քաղաքապետի ակտիվ հորդորներով Վանաձորի անագանին քվեարկությամբ հաստատել է արդեն մեկ անգամ մերժված որոշումները: Ի դեպ, ավագանու բաց նիստին մասնակցել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը, ով ավագանու անդամներին բացատրել է նման որոշման հակասությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին, նաև բացատրվել է, որ ՈՒԵՖԱ-ի կողմից ֆուտբոլի ֆեդերացիաներին գումարները հատկացվում են հենց համայնքային ու բակային մակարդակներում ֆուտբոլի զարգացման նպատակով և նման նախապայմաններ ՈՒԵՖԱ-ի կողմից առաջադրված չեն:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ Վանաձորի ավագանին ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով է համայնքային գույքը` ֆուտբոլի մարզադաշտը և մոտ 50000 քմ մակերեսով տարածքները անհատույց նվիրաբերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, մինչդեռ եթե ՀՖՖ-ն ցանկանում էր ներդրումներ անել և վերակառուցել ֆուտբոլի մարզադաշտը, ապա դա կարող էր անել առանց նախապայմանների, իսկ նախապայմանն այն էր, որ Վանաձոր համայնքի գույքը սեփականության իրավունքով անհատույց նվիրաբերվի ՀՖՖ-ին:

ՀՖՖ նախագահը նոր չէ, որ տեղեկացել է նշված դատական հայցերի մասին և շուրջ մեկ տարի լռելուց հետո հիշել է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցեր է ներկայացրել ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու որոշումների:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարակուսանք է հայտնում ՀՖՖ նախագահի ուշացած հայտարարության մասին և այն գնահատում է նախագահականից իջեցված հրահանգի կատարում և կազմակերպության դեմ հրահրված կեղտոտ քարոզարշավի շարունակություն, որն արդեն քանի օր է լավագույնս իրականացվում է Հ1-ի հաղորդումներով և այլ պատասխանատու ԶԼՄ-ների միջոցով` նպատակ ունենալով ճնշում գործադրել իրավապաշտպան կազմակերպության վրա:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիշեցնում է, որ քանի դեռ նշված որոշումների իրավաչափության քննությունն ավարտված չէ ՀՀ վարչական դատարանում, ցանկացած հայտարարություն՝ այդ թվում ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու միտում ունի, ինչը դատարանի անկախության տեսանկյունից անթույլատրելի է, խոչընդոտում է դատավորների կողմից իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերահաստատում է իր առաքելության անշեղ կատարումը և իր նվիրվածությունը մարդու իրավունքների պաշտպանության գործին, որը չի կարող խոչընդոտվել կամ կասեցվել որևէ պաշտոնատար անձի, պետական կառույցի կամ նրանց կողմից հովանավորվող անձանց կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում