Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

ԱՄՆ Clark համալսարանում կհամեմատեն Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոսթը և ամերիկյան հնդկացիների ցեղասպանությունը

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով The Armenian Weekly-ին, հայտնում է, որ հոկտեմբերի 27-28-ը Clark համալսարանում (Մասչուսեթս, ԱՄՆ) տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանություն. համեմատական դիտարկմամբ (ունեցվածքի) վերականգնման ու փոխհատուցման հարցեր» խորագրով կոնֆերանսը։

Կոնֆերանսի կազմակերպիչը Կլարկի համալսարանի՝ Հայոց ցեղասպանության հետազոտությունների կենտրոնի ղեկավար, թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամն է։ Իր ելույթով կոնֆերանսը բացելու է սոցիոլոգ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Ջոն Տորպին, որի թեզսիներում նշված է. «Փոխհատուցումը կարող է խորհրդանշական լինել, օրինակ՝ ներողություն խնդրելու կամ հուշարձանների ու թանգարանների կառուցման տեսքով։

Դա կարող է կրել նաև տնտեսական տեսք. Օրինակ՝ առանձին մարդկանց կամ խմբերին ֆինանսական փոխհատուցում տալը, կամ էլ նյութական փոխհատուցումը, օրինակ՝ բնիկ ժողովուրդների տարածքային հավակնությունների կարգավորումը»։

Կոնֆերանսում հանրահայտ գիտնականները կներկայացնեն Հայոց ցեղասպանության օրինակով հետհակամարտային արդարադատության իրենց տեսակետերը։ Վերականգնման ու փոխհատուցման թեման վերլուծության է ենթարկվելու Հայոց ցեղասպանության հետևանքները Հոլոքոսթի, ինչպես նաև ամերիկյան հնդկացիների ցեղասպանության հետևանքների հետ համեմատության միջոցով։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Գլենդելում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ Աքչամը հայտարարել էր, որ թուրքական իշխանությունները խոշոր գումարներով գնում են իրենց ակադեմիկոսներին Հայոց ցեղասպանության հերքման մասին հրապարակումներ կատարելու համար։

Ավելի վաղ Թաներ Աքչամը հայտարարել էր. «Հայոց ցեղասպանությունն իսկական Ցեղասպանություն է, այլ ոչ թե ջարդ, սպանություն կամ այլ բան: Ես կասեի՝ եթե 1915-ին տեղի ունեցածը Ցեղասպանություն չանվանենք, այդ դեպքում պետք է ասել, որ աշխարհում որևէ ցեղասպանություն չի եղել: Սա է իմ տրամաբանությունը՝ իրերը պետք է կոչվեն իրենց անուններով, որպեսզի կարողանանք ճիշտ վերաբերվել դրանց»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում