Friday, 05 06 2026
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով

Էրդողանը Ստալինի օրինակով մաքրումներ է իրականացնում բանակում. Արիել Քոհեն

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Եվրասիայի և միջազգային էներգետիկ քաղաքականության հարցերով Heritage («Ժառանգություն») հիմնադրամի առաջատար փորձագետ, պետդեպարտամենտի նախկին խորհրդական Արիել Քոհենն անդրադարձ է կատարել թուրքական բանակում վարչապետ Էրդողանի իրականացրած մաքրումներին՝ դրանք համեմատելով ստալինյան մաքրումների հետ.

«Այսօր գոյություն չունի արևմտյան արժեքներին ձգտող Թուրքիա, այնտեղ իշխանության է եկել նոր քաղաքական ընտրանի, որի արմատներն ու գաղափարախոսությունը տանում են դեպի Ղուրան։ Տեսե՛ք, թե ինչպիսի ջանասիրությամբ է Էրդողանն աշխարհիկ զինվորականներից մաքրում բանակը։ Ես դա կհամեմատեի Ստալինի իրականացրած մաքրումների հետ։ Փառք Աստծու, որ դեռևս ոչ մեկին չի սպանել։

Քաղաքական կուրսի փոփոխությունը հանգեցրել է նեոօսմանիզմին և այն կարգախոսին, որն այսօր անհեթեթ է հնչում. «Զրո խնդիր հարևանների հետ»։ Թուրքիան այսօր խնդիրներ ունի քրդերի, հայերի, հույների, կիպրացիների, Սիրիայի, Իսրայելի և անգամ Իրանի հետ։ Թուրքիան աջակցում է Սիրիայի սուննիներին, իսկ Իրանն աջակցում է «Հըզբոլլահ»-ին և ալևիների Բաշար Ասադին։

Թուրքիան ցանկանում է դառնալ իսլամական աշխարհի առաջնորդ։ Նա կարծում է, թե Իսրայելի հետ հարաբերություններում հանդես է գալիս իշխող դիրքերից։ Մենք տեսանք, թե Էրդողանն ինչպես վարվեց Կարսի խաղաղության հուշարձանի հետ։ Լրջորեն սրվել են հարաբերությունները քրդերի հետ։

Այդ հավակնոտ նեոօսմանական ոճը ոչ մի լավատեսության տեղիք չի տալիս Վաշինգտոնում։ Այստեղ սովոր են, որ Թուրքիան դաշնակից է, ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է, զենք է գնում ԱՄՆ-ից և այլն։ Այս ամենին վերջ է տրվել։ Էրդողանը մեծապես օգտագործում է իր երկրի հակաիսրայելական տրամադրությունները։ Ամեն ինչ սկսվեց 2009 թվականի Դավոսի ֆորումից, երբ Էրդողանը հրապարակավ վիրավորեց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին։

Թեև Իսրայելում նախագահը մեծ կշիռ չունի, այնուամենայնիվ, նա պետության խորհրդանիշն է, և Էրդողանը լավ գիտեր, թե ինչ է անում։ Թուրքիայում տրիումֆ էր, Էրդողանին ձեռքերի վրա էին տանում։ Թուրքիայի և Իսրայելի «դրական հարաբերություններն» արդեն անցյալում են, թուրքերն այլևս չեն կարող հույսեր կապել հրեական լոբբիի հետ։ Հրեական AIPAC գլխավոր լոբբիստական կազմակերպության ներկայիս դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում չեզոք է. ո՛չ աջակցել, ո՛չ էլ խոչընդոտել այդ մասին օրինագծի ընդունմանը։

Կոնգրեսականների մեծ մասն էթնիկ հրեաներ են, և մի քանի տարի շարունակ աջակցում են այդ օրինագծին։ Կարծում եմ, որ օրինագծի հաստատման հարցում տեղի կունենա որոշակի առաջընթաց ու դինամիկա, ինչպես որ տեղի ունեցավ Ֆրանսիայում կամ Շվեյցարիայում և այլ խորհրդարաններում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում