Կանադայում մարաթոնյան մրցավազքի ժամանակ սահմանվել է ռեկորդ: 100-ամյա հնդիկ Ֆաուջա Սինգհը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ դարձել է ամենատարեց մարզիկը, որը մասնակցել է այդ մրցավազքին՝ հաջողելով հատել եզրափակիչ գիծը:
Սինգհը զբաղեցրել է վերջին տեղը` անցնելով ողջ տարածությունը 8 ժամում: «Նա անչափ ուրախ է, որ կարողացել է իրականացնել իր ողջ կյանքի երազանքը»,- ասել է Սինգհի բարեկամներից մեկը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:







































