Saturday, 11 05 2024
13:09
Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը
Ո՞վ է Ալիեւին «Կովկասի փոխարքա՞» նշանակել
12:45
Իտալիան 32 միլիոն եվրո է ծախսել ռուս օլիգարխների ձերբակալված զբոսանավերի սպասարկման համար
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»
Ալիեւը մենակ է մնացել
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը. «Ժողովուրդ»
Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»

Ու դարից երկար ձգվում է մեր պարաբոլան

Ժողովրդավարական պետությունը` որպես համապարփակ ու ինքնուրույն իրավաքաղաքական օրգանիզմ, ենթադրում է ժողովրդին պատկանող իշխանությամբ պետական ինքնիշխանության առկայություն:

Պոզիտիվ իրավունքի տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սա գրված է մեր Սահմանադրությունում և իշխանության ղեկին գտնվողների համար էլ հղումների համար ցանկալի հիմք է: Սակայն ամեն օր գրվածի ու իրականության հետ մտովի հարաբերվելիս փորձում եմ հաղթահարել մի սահմանաբաժան, քանի որ իրականությունն այլ բան է ճչում:

Ճորտերի համակերպում

Յուրաքանչյուր քաղաքացու համար ակնհայտ է մեր գլխավոր սահմանադրական նորմերի ու իրականության անհամապատասխանությունը: «Դե հայաստանյան իրականություն է, ի՞նչ արած», – կասեն գրեթե բոլորը: Իսկ համապատասխանության հասնելու համար պայքարի մասին լսելիս մեծամասնությունը նաև կշարունակի պնդել. «Է, որ դուք պայքարեցիք, ինչի՞ հասաք», «բոլորն էլ նույնն են, ով էլ գա` նույնն է լինելու» և այլն, և այլն:

Արդյոք կարիք կա՞ գնալ «հայկական ավանդական» ճանապարհով ու փորձել ապացուցել սեփական դիրքորոշման ճշմարտացիությունը: Մեկս մյուսին, մեկ է, ոչինչ չենք համոզելու և համերաշխ կամ մի քիչ նեղացած գնալու ենք տներով: Ու ամեն ինչ վերադառնալու է «ի շրջանս յուր»: Դրա համար տվյալ պատասխանները լսելիս` կանգ առ:

Ի՞նչ կնշանակեն նման պատասխանները` փորձենք հասկանալ:

Նկատում եմ գիտակցվող համապետական գործին չմասնակցելու ինքնարդարացման մղում: Համոզված եմ` դուք նույնպես: Ընդ որում` կասկածի չի ենթարկվում լուծում պահանջող խնդրի առկայությունը: Դրա գոյությունը ընդունվում է աներկբայորեն: Դատողություններն ուղղված են միայն սեփական վարքի արդարացմանը: Իսկ այդ վարքի շարժառիթը ո՞րն է: Այո՛, պայքարելու ցանկության բացակայությունը: Սա էլ իր հերթին գալիս է համակերպվելուց` հայի այն արատից, որը մեր մեջ խոր արմատներ է ձգել: Սխալը ուղղելու, արդար հասարակարգ կառուցելու, օրենքի գերիշխանություն հաստատելու ու ամենագլխավորը` անկախ պետություն կառուցելու, մի խոսքով պայքարելու համար մեզ խանգարում են նաև այլ «օբյեկտիվ» հանգամանքներ` հիմնավորված ու անհիմն վախեր, նախանձ ու սերեր: Սակայն գլխավոր հոգեբանական պատնեշը մնում է հայի գենետիկ կոդում բնավորված համակերպվելու «ընդունակությունը»: Ու պետք չէ շրջապատին խաբել` ասելով. «Թող քեզ չթվա, թե ես չեմ պայքարի, ուղղակի…»:

Հա՛յ ժողովուրդ, սեփական երկիրդ կառուցելիս քո «ուղղակին» կամ «եթեն» սուտասանի վերջին սուտն է ու սեփական ճորտությունդ թաքցնելու դարերով մշակված մեխանիզմը:

Ամեն ինչ սկսվեց դարեր առաջ, երբ հայը հանդուրժեց իր պետականության կորուստը: Սկզբից մի քիչ հանդուրժեց` հավանաբար հանդուրժելու մեջ շահ տեսնելով: Հետո մի քիչ էլ հանդուրժեց` հանդուրժողականության մեջ առաքինություն տեսնելով: Հետո մի քիչ էլ հանդուրժեց մինչև նոր հանգրվանի հասավ` համբերելուն: Սկզբից մի քիչ համբերեց` հավանաբար համբերելու մեջ շահ տեսնելով: Հետո մի քիչ էլ համբերեց` համբերատարության մեջ առաքինություն տեսնելով: Հետո մի քիչ էլ համբերեց մինչև ևս մի հանգրվանի հասավ` համակերպվելուն: Սկզբից մի քիչ համակերպվեց` համակերպվելու մեջ շահ տեսնելով: Հետո մի քիչ էլ համակերպվեց` համակերպվելու մեջ առաքինություն տեսնելով: Հետո մի քիչ էլ համակերպվեց մինչև սկզբունք դարձրեց ընդմիշտ համակերպվելը: Օ~, ինչպիսի համընկնում, քրիստոնեական վարդապետության մեջ սեփական անդեմ վարքագիծը արդարացնելու փրկօղակ կա: Ու այսպես դարեր շարունակ, մի երեսը տված ապտակելուն, մյուսը` թուշը քաշելուն, հանդուրժելով, համբերատարությամբ ու համակերպվելով գնում ենք մարտիրոսվելու: Իսկը ճորտի վարքագիծ:

Իսկ որքան մոտ էր տիրոջ ճանապարհը: Յուրաքանչյուր անարդարությանն ընդամենը մի ներքին կայծ ու հայկյան ընդվզում: Յուրաքանչյուր անհավասարությանը ընդամենը մի ներքին կայծ ու հայկյան ըմբոստացում: Յուրաքանչյուր բռնակալությանը ընդամենը մի ներքին կայծ ու հայկյան պայքար: Պայքար մինչև հաղթանակ ու էլի պայքար` առանց մինչևի: Տարբերությունը չե՞ք զգում:

Տերերի պայքար

Հերթական ընտրություններից առաջ էր: Խնջույքի սեղանի շուրջ սկսվեց հերթական քաղաքական բանավեճը: Սկսվեց միևնույն` «դե հայաստանյան իրականություն է, ի՞նչ արած», «է, որ դուք պայքարեցիք, ինչի՞ հասաք», «բոլորն էլ նույնն են, ով էլ գա` նույնն է լինելու», «թող քեզ չթվա, թե ես չեմ պայքարի, ուղղակի…» սցենարով: Սակայն նույն շրջանով անցնելու ցանկություն չկար: Ամեն հարց ու պատասխան, դատողություն ու եզրահանգում դրվեց «սեղանին».

– Ժողովո՛ւրդ, դուք հանդուրժելով և համբերությամբ տանելով կախվածությունը, բռնակալությունը, մենաշնորհությունը, անօրինականությունը, չպայքարելով դրանց դեմ ու համակերպվելով այդ ամենին` ձեզ օտարում եք պայքարողներից: Եթե դուք համակերպվում եք այս ստոր ուժերին, ճորտի նման ծառայում նրանց ու ուժ չունեք նրանց դեմ դուրս գալու, ապա դուք համակերպվելու եք ստոր ուժերի դեմ պայքարածներին ու հաղթանակածներին, ճորտի նման ծառայելու եք նաև նրանց ու առավել ևս ուժ չեք ունենալու ոգով ու բազկով հաղթանակածներին ինչ-որ բան առաջարկելու կամ նրանց սխալները ձեր կամքով ուղղելու: Ու մնալու եք հաղթողների բարեգթությանն ու ողջախոհությանը պատանդ: Եթե ես ձեր միջի ճորտին տեսնում եմ հիմա, առավել կտեսնեմ նաև իմ հաղթանակից հետո:

Եթե ես ձեր միջի համակերպվող երկրորդ եսին տեսնում եմ հիմա, առավել կտեսնեմ իմ հաղթանակից հետո: Այդժամ ձեր` «բայց ո՞վ ասաց…», «չէ ուղղակի…», «դու չգիտես, թե ինչքան եմ ես…»-ը, հայի խաբելու, խորամանկելու ավանդական ինքնապաշտպանական այդ մեխանիզմները իմ մոտ գրոշի արժեք են ունենալու: Ու այդ արժեքից ելնելով` ձեզ եմ բաշխելու առաջին ու երկրորդ զարկերը: Իսկ երրո՞րդը: Երրորդը` հասարակական պարսավանքն է, որը ոչ մեկին չեմ զիջելու: Ինչո՞ւ ուրախացաք: Ծանո՞թ պատիժ էր. Հայկական ՍՍՀ քրեական օրենսգրքում հանդիպե՞լ էիք: Չէ՛, ձեր հայրենիքի ու իր օրենքների հետ ես գործ չունեմ: Իմ պարսավանքը հրապարակային է ու նվաստացուցիչ, ձեզ էլ շատ հոգեհարազատ: Դե դա այն է, որից հետո դուք ասում եք անձրև է գալիս: Ինչո՞ւ այդքան կոպիտ: Իսկ դուք հոկտեմբերի 27-ին և մարտի 1-ին ե՞րբ ասացիք` «ինչո՞ւ այդքան վայրագ»:

Ու քար լռություն: Համակերպվեցին ճշմարտության հետ: Իսկ ինձ թվում էր` իրենք համակերպվում են միայն ստերին` այն, որ ցույց են տալիս ամեն օր «Հայլուր»-ով, հետն էլ համեմում Սահմանադրությունից վերցված դրույթներով առ այն, թե մենք ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն ենք, իշխանությունն էլ պատկանում է ժողովրդին:

Դա իմ պայքարի առաջին հաղթանակն էր, բայց այն վերջ չուներ, քանի որ վերջը կանգառ է, ճահճացում ու համակերպում, իսկ իմ ճանապարհը ընդվզումն է, ըմբոստացումն ու պայքարը: Պայքարը հանուն ազատության ու անկախության, հանուն արդար հասարակարգի, հանուն գրվածի ու իրականության համապատասխանության, հանուն վերջ չունեցող հաղթանակի, քանզի իմ հաղթանակը Հայաստանի Հանրապետության հաղթանակն է, ճորտերի համակերպվելը` համակերպվելը Հայկական ՍՍՀ-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում