Հոգեբան Պադմա Դևայի հաճախորդները մարդիկ են, ովքեր տառապում են սեռական տարբեր խնդիրներով: Հոգեբանն առաջարկում է այդ խնդիրները լուծել զգայական մերսման կամ շատ հաճախ նաև սեռական ակտի միջոցով, որին մասնակցում են ինքն ու իր հիվանդը: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Այսպիսի մեթոդը կոչվում է «սեքսուալ փոխարինում»: Ըստ Պադմայի՝ այս մեթոդն, իրոք, տալիս է իր արդյունքները: Այն մարդիկ, ովքեր տառապում էին սեռական ակտի վաղաժամ ավարտից, կարողացել են ակտի տևողությունը 30-60 վայրկյանից հասցնել մինչև 5-10 րոպե: Իսկ հիվանդների 90 տոկոսն այլևս չի օգտագործում «Վիագրա» դեղամիջոցը:
Հոգեբանի նմանատիպ բուժումները կատարվում են ոչ թե նրա աշխատասենյակում, այլ հյուրանոցում: 9 երկու ժամանոց «պարապմունքների» համար հիվանդը պետք է վճարի 4000 ֆունտ:







































