Այսօր Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում կանցկացվի Occupy Russia ակցիան, որի նախաձեռնողները գլոբալ փոփոխություններ պահանջող Occupy Wall Street նյույորքյան ակցիայի հետևորդներն են: Facebook և Twitter սոցցանցերում հնարավոր մասնակիցներին կոչ է արվում անցկացնել խաղաղ ակցիա` նպատակ ունենալով «խոսել, քննարկել և համախմբվել»:
Նախաձեռնության մանիֆեստում գրված է. – «Իշխանական մարմինները ծառայում են փոքրամասնությանը` անտեսելով մեծամասնության ձգտումներն ու ցանկությունները… Ուստի հոկտեմբերի 15-ին աշխարհի բոլոր ժողովուրդները դուրս են գալու փողոց` իրական ժողովրդավարություն պահանջելու»:
ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս շարժմանը միացել են աշխարհի 1700 քաղաքների բնակիչներ:











































