Թեհրանում վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով իրանցի կինոռեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Ռեժիսորին նաև 20 տարով արգելվել է ֆիլմեր նկարահանել և լքել երկրի սահմանը:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Փանահիի ընտանիքի անդամները հայտնել են, որ դատարանի որոշումը հրապարակվել է երկու շաբաթ առաջ, բայց դեռևս ուժի մեջ չի մտել:
Հիշեցնենք, որ մի քանի միջազգային կինոմրցանակների դափնեկիր Ջաֆար Փանահին դատապարտվել է 2010թ. դեկտեմբերին` հակապետական գործունևություն ծավալելու մեղադրանքով:
Իրանի իշխանությունները գտել են, որ 2009 թվականի նախագահական ընտրություններին հետևած զանգվածային բողոքի ցույցերի մասին պատմող նրա վավերագրական կինոնկարը ուղղված է իշխող վարչակարգի դեմ:











































