Monday, 13 05 2024
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը

Երկրաշարժը վնասեց մարդկանց արժանապատվությունը

Երկրաշարժ տեսած մարդու համար, մանավանդ եթե հաշմանդամ է դարձել, շատ դժվար է դուրս գալ այդ վիճակից և շարունակել ապրել, եթե օգնող, կարեկցող և իր խնդիրներով հետաքրքվող ոչ մի անհատ, կազմակերպություն, պետական մարմին չկա: Այսօր իրենց մտահոգությունների, իրենց հուզող հարցերի մասին խոսեցին Սպիտակի երկրաշարժից տուժածներ, «Փյունիկ» ՀԿ անդամներ Գարուշ Դանիելյանը, Արթուր Գրիգորյանը և «Փյունիկ» ՀԿ նախագահ Հակոբ Աբրահամյանը:
«Երկրաշարժը մեր հիշողությունից չի վերանա, բայց մենք պետք է դուրս գանք այս վիճակից, ոչ միայնակ, որովհետև մարդն ի վիճակի չէ միայնակ հաղթահարել այդ ցավը, նրան օգնել է պետք։ Մեր դեպքում մեզ ձեռք մեկնեց «Փյունիկ» ՀԿ-ն: Երկաշարժը վերքի նման մի բան է, ճիշտ է, լավացել է, բայց սպին մնում է։ Մենք մեզ վերագտել ենք, զբաղվում ենք սպորտով, բայց շատ-շատերը, ցավոք, չեն կարողացել դուրս գալ այդ վիճակից, նրանց պետք է օգնել, նրանք օգնության կարիք ունեն»,- նշեց Արթուր Գրիգորյանը:
«Ճիշտ է, մենք սպորտով ենք զբաղվում, մասնակցում այս կամ այն մրցույթների, հաղթում, բայց դա չի նշանակում, որ մենք խնդիրներ չունենք: Ես այսօր ունեմ իմ աշխատանքը, իմ սիրած զբաղմունքը, բայց կան մարդիկ, ովքեր տեղափոխության խնդիրներ ունեն, չկան թեքահարթակներ, համապատասխան փոխադրման միջոցներ, աշխատանք չկա, ոչինչ չկա, լավ կլիներ, եթե պետական աջակցություն լիներ, մարդը լիարժեք է զգում, եթե աշխատանք ունի»,-ավելացրեց Գարուշ Դանիելյանը:
«Փյունիկ» ՀԿ նախագահ Հակոբ Աբրահամյանը կարևորեց այն, որ իշխանությունները պետք է ծրագրեր մշակեն, որ մարդկաց դուրս բերեն այդ հոգեբանական վիճակից, որովհետև միայն բնակարանով կամ աշխատանքով ապահովելը չէ, որ մարդուն լիարժեք է դարձնում: Նա խոսեց գյումրեցու արժանապատվության մասին, որ խաթարվել է և վերականգնումի կարիք ունի:
«Հոգեբանական առումով Գյումրին այսօր կիսամեռած վիճակում է, ճիշտ է, ահռելի է տարբերությունը 22 տարի առաջվա և հիմիկվա, սակայն մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- ավելացրեց նա:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում