Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում McDonald’s արագ սննդի կետերից մեկում գանձապահը ձողով հարձակվել է երկու կանանց վրա, որոնք փորձել են վնասվածք պատճառել գանձապահին, քանի որ դժգոհ են եղել մանրից, որը McDonald’s-ի աշխատակիցը վերադարձրել է իրենց:
Կանանցից մեկը սկզբում ապտակել է տղամարդուն, իսկ մյուսը անցել է վաճառասեղանից այն կողմ և փորձել է հարձակվել McDonald’s-ի աշխատակցի վրա հետևից: Նախկին բանտարկյալ գանձապահը ստիպված է եղել պաշտպանվել և վերցնելով երկաթե ձողը` «շան ծեծ» է տվել հարձակվող կանանց: Կանանցից մեկի մոտ հայտնաբերվել է գանգոսկրի և ձեռքի կոտրվածք, իսկ մյուսի մոտ` մի քանի խորը կտրվածք: Ոստիկանությունը կանգնած է բարդ որոշման առաջ` ո՞ւմ պատժել` կանա՞նց, թե՞ գանձապահին: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը: