Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Անկարայում հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Թուրքիայի արտգործնախարարի խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մի շարք տարածաշրջանային խնդիրներ։
Կողմերը կարծիքներ են փոխանակել Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի այժմեական խնդիրների շուրջ՝ ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։











































