«Ժողովուրդ»-ը գրում է, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը պատրաստվում է ստորագրել Վիգեն Սարգսյանին իր աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին հրամանագիրը։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հրամանագիրն արդեն պատրաստ է, և մոտ օրերս այն կհրապարակվի։
«Ի դեպ, Վ.Սարգսյանի անվան հետ ուշագրավ սկանդալ է կապված. մամուլում հրապարակումներ եղան, որ նա ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ժամանակին հավաքագրվել է որպես գործակալ։ Եվ հիմա նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նրա նշանակումը կարող է լուրջ դժգոհություններ առաջացնել: Բայց, կարծես Վ. Սարգսյանի նշանակումն անխուսափելի է»,- հավելում է թերթը։








































