«Հոլանդիայի քաղաքացիական հարցերով դատարանը մերժեց Samsung ընկերության հայցն ընդդեմ Apple-ի, որով հարավկորեական ընկերությունը պահանջում էր երկրում արգելել Apple-ի արտադրանքը: Samsung-ը հայտարարել է, որ Apple-ը գողացել է 3G ինտերնետի տեխնոլոգիան` այն կիրառելով iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների համար»,- հաղորդում է Associated Press գործակալությունը:
Դատարանը որոշել է, որ լիցենզիայի այն պայմանները, որ հարավկորեական ֆիրման առաջարկել է Apple-ին, հիմնավորված չեն, այդ պատճառով էլ Apple-ը չի կարողացել դրանք ձեռք բերել:
Apple և Samsung ընկերությունների միջև դատական գործընթացներն ընթանում են մի քանի երկրներում: Երկու ընկերություններն էլ միմյանց մեղադրում են տեխնոլոգիաների գողության մեջ: Հիշեցնենք, որ անցած ամիս Samsung ընկերությունը ստիված կասեցրել էր Ավստրալիայում իր սմարթֆոնների վաճառքը՝ Apple-ի դատական հայցի պատճառով:
Մոտակա ժամանակներս ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դատարանները վճիռ կկայացնեն Samsung և Apple ընկերությունների վիճաբանության վերաբերյալ:








































