Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

ԲՀԿ-ն բալանսի և բալաստի միջև

Թող զարմանալի չթվա, սակայն Հայաստանի ներքաղաքական զարգացումների հավանական զարգացումներից մեկը կարող է լինել այն, որ քաղաքական ընթացքի առանցքային կետում հայտնվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Եվ թող ամենևին զարմանալի չթվա, որ այդ բանը քիչ հավանական է դառնում միայն այն դեպքում, եթե կուսակցությունը որոշի սպասարկել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահը, եթե իհարկե Քոչարյանը որոշի մտնել քաղաքականություն` ուղղակի, թե անուղղակի:

Բանն այն է, որ այդ դեպքում Հայ ազգային կոնգրեսն ու Սերժ Սարգսյանը, ելնելով իրենց համատեղ շահից, ուղղակի կոչնչացնեն Ռոբերտ Քոչարյանին՝ ԲՀԿ-ին էլ թողնելով նրա փլատակների կամ ավերակների տակ: Հետո, իհարկե, ԲՀԿ-ին կարող են ապաքինել, սակայն դա արդեն կլինի լիովին ՕԵԿ-ացված մի կուսակցություն, որին, սակայն, Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն անգամ չեն հատկացնի և կբավարարվեն ընդամենը մի քանի մանդատ տալով: Հետևաբար, ԲՀԿ-ն առաջինը պետք է շահագրգռված լինի Քոչարյանի հետ ուղղակի կամ անուղղակի որևէ առնչությունից զերծ մնալուն, որովհետև դա կուսակցության համար ծուղակ է, ոչ ավելի: Այդ պարագայում, «Բարգավաճ Հայաստանը» դառնում է քաղաքական լուրջ գործոն, իսկ հակառակ պարագայում` գործոն դառնում է Քոչարյանը, ու քանի որ նա, ըստ էության, չունի լուրջ գործոն լինելու բավարար ռեսուրսներ, ապա նրան սպասարկելը դառնում է չափազանց ռիսկային:

Ներկայումս շատերին թվում է, որ ԲՀԿ համար ռիսկային է Սերժ Սարգսյանին ընդդիմանալը: Իհարկե, եթե «Բարգավաճ Հայաստանն» այժմ որոշի Սարգսյանին ընդդիմանալ այնպես, ինչպես, ասենք, Հայ ազգային կոնգրեսը, կամ թեկուզ քիչ ավելի մեղմ, ապա բնականաբար դա կլինի չափազանց ռիսկային տարբերակ: Բայց երբ խոսք է գնում Սերժ Սարգսյանին ԲՀԿ ընդդիմանալու մասին, այստեղ ամենևին պետք չէ նկատի ունենալ արմատականություն կամ կոշտություն: Խոսքն այստեղ կարող է լինել խոստումներ չտալու՝ թե՛ հրապարակային, թե՛ կուլիսային, և նաև պատասխանատվության շրջանակները հրապարակավ հստակեցնելու մասին: «Բարգավաճ Հայաստանի» համար դա շատ կարևոր հանգամանք է, որովհետև մինչև հրապարակայնորեն չհստակեցվեն իշխանության գործունեության ոլորտներում կուսակցության պատասխանատվության շրջանակները,- ոլորտները չէ, շրջանակները,- ընդ որում՝ քաղաքական և իրավական պատասխանատվության, ԲՀԿ-ն չի կարող հավակնել քաղաքական ինքնուրույն և լուրջ դերակատարության և հույսն առավելապես պետք է դնի Սերժ Սարգսյանի ծրագրերի վրա: Դա էլ, իհարկե, տարբերակ է, բայց խնդիրն այն է, որ նախ բացարձակապես հայտնի չեն Սարգսյանի ծրագրերը, թե ի վերջո ինչ է ուզում նա՝ թե՛ ընթացիկ քաղաքական պրոցեսներում, թե՛ ընդհանրապես, ու նաև եղած ակնարկներից կամ ուրվագծերից էլ զգացվում է, որ համենայնդեպս, հնարավոր ցանկությունների մեջ «Բարգավաճ Հայաստանի» համար այնքան էլ հեռանկարային տեղեր չեն նախատեսված:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը իր առաջ դրած խնդիրներից մեկը համարում է «Հանրապետական» կուսակցությունից իր կախվածության հնարավորինս թուլացումը: Դա գուցե պայմանավորված է իշխանության մեջ և հենց Սերժ Սարգսյանի շրջապատում եղած մրցակցությամբ և պայքարով, բայց ակնհայտ է, որ այդ խնդիրը ներիշխանական օրակարգում է: Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է բոլորովին այլ ՀՀԿ, եթե իհարկե նա, այդուհանդերձ, որոշի իր հիմնական հենարանի դերում պահել հենց ՀՀԿ-ն: Բայց եթե Սերժ Սարգսյանի օրակարգում նշանակալիորեն դրված է ՀՀԿ արմատական վերանայումների հարցը, ուրեմն պատկերացնել կարելի է, թե ինչ տեսանկյունից դրված կլինեն ԲՀԿ հարցերը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ կուսակցությունն ունի Սերժ Սարգսյանի ու Հայ ազգային կոնգրեսի միջև առանցքային դերակատարում ստանձնելու պոտենցիալ, իսկ մյուս կողմից էլ՝ շարունակվում է դիտվել որպես իշխանական համակարգում Ռոբերտ Քոչարյանի «հինգերորդ շարասյուն»: Ահա թե ինչու Ծառուկյանի համար ռիսկային է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլ նաև Սերժ Սարգսյանի ծրագրի վրա հույս դնելը:

Ծառուկյանը պետք է հույս դնի միայն սեփական քաղաքական ծրագրերի վրա: Թե ինչպիսին կլինեն այդ ծրագրերը՝ այլ հարց է: Ըստ դրանց էլ նա գուցե կընտրի իր հնարավոր գործընկերներին: Բայց խնդիրն այն է, որ ներկայումս նա քաղաքական դաշտի բոլոր սուբյեկտներին պետք է համոզիչ փաստարկներ և վկայություններ ներկայացնի, որ առաջնորդվելու է միմիայն իր ծրագրով: Բայց կոնկրետ քաղաքական ծրագրի կամ սցենարի բացակայությունը չի կարող երկար տևել, և քաղաքական դաշտին, այսպես ասած, ինքնավարության վկայություններ տալով՝ Ծառուկյանը պետք է հնարավորինս արագ ներկայացնի նաև իր ծրագիր կամ սցենար կոչվածը, այլապես կարող է տեղի ունենալ պայթած փուչիկի էֆեկտ: Ինքնավարության փաստարկները և ապացույցները, հավաստի վկայությունները Ծառուկյանին ընդամենը կօգնեն իր հանդեպ առավել բացել քաղաքական դաշտն ու մեծացնել սցենարային տարբերակների ընտրությունը՝ կատարելով հնարավորինս օպտիմալ ընտրություն: Եթե «Բարգավաճ Հայաստանը» գնա այդ քայլին, սկսի այդ գործընթացը, ապա ընտրական շրջանում նա, անկասկած, դառնալու է ներքաղաքական բալանսի վճռորոշ կշռաքարը: Իսկ եթե ոչ, ապա ԲՀԿ-ն ընդամենը կվերածվի բալաստի, որից կազատվեն առաջին իսկ հարմար պահին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում