Պորտուգալիայում մասնավոր սեկտորում աշխատանքային ժամն ավելացվել է կես ժամով: Նախատեսվում է նաև չեղյալ հայտարարել որոշ արձակուրդներ և կրճատել բոնուսները: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը` հղում կատարելով երկրի վարչապետ Պեդրո Պասուշ Կոելյուին: Նախնական հաշվարկներով` տնտեսման արդյունքում մասնավոր սեկտորի աշխատողներն այս տարի կորցնելու են իրենց եկամտի մոտ 20%-ը:
Երկրի իշխանությունները պատրաստվում են նաև բարձրացնել հարկերը և չեղյալ համարել արտոնությունների մեծ մասը, ինչը պետությանը հնարավորություն կտա տնտեսել հսկայական պետական միջոցներ և միջազգային դոնորներից ստանալ 78 միլիարդ եվրո` պետական պարտքը մարելու համար: Պորտուգալիան առաջիններից էր, որ իր վրա զգաց պարտքային ճգնաժամի հետևանքները, ինչի արդյունքում հրաժարական տվեց երկրի խորհրդարանը:










































