Հայաստանում ներկայումս անցկացվող մարդահամարի հարցաթեթիկը կազմվել է ՄԱԿ-ի սկզբունքներին և հանձնարարականներին համապատասխան: Այդ մասին ասված է ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հաղորդագրության մեջ` ի պատասխան որոշ լրատվամիջոցներով հնչած քննադատության:
Հաղորդագրությունում շեշտ է դրվում այն հանգամանքի վրա, որ մարդահամարի հարցաթեթիկում առկա են 3 հարցեր, որոնց պատասխանելը պարտադիր չէ: Դրանք վերաբերում են անձի ազգային պատկանելությանը, լեզվին և այլ լեզվի տիրապետելուն ու դավանանքին:
Նշվել է նաև, որ հարցաթեթիկում չի պահանջվում լրացնել տեղեկատվություն եկամուտների չափի վերաբերյալ: Հարցաթերթի 20-րդ հարցը` ‹‹ո՞րն է գոյության միջոցի հիմնական աղբյուրը››, նախատեսում է գոյության միջոցների միայն աղբյուրների տեսակների վերաբերյալ պատասխաններ (շարադրված են պատասխանների 16 հնարավոր տարբերակներ, օրինակ` վարձու աշխատանք, կենսաթոշակ, դրամական օգնություն, խնամքի տակ), այլ ոչ թե գոյամիջոցների (եկամտի) չափեր: