Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Google ընկերության մաքուր եկամուտը 2011 թ. երրորդ քառորդում աճել է 26%-ով` գերազանցելով Ուոլ Սթրիթի վերլուծաբանների սպասումները:
3 ամսվա ընթացքում կորպորացիայի եկամուտը հասել է 2.73 մլրդ դոլարի ` անցյալ տարվա 2.17 մլրդ դոլարի համեմատությամբ:
Google-ը, որը թողարկել է Google+ ծառայությունը և այս պահին մրցակցում է Facebook սոցիալական կայքի հետ, հայտարարել է, որ արդեն սոցցանցում գրանցվել է ավելի քան 40 մլն մարդ: