Այսօր ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանի Ամուրի մարզում։
5.9 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տինդա քաղաքից 130 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, ցնցումները զգացվել են նաեւ Չիտայում։ Զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդագրություններ չկան։ «Տրանսնեֆտ» ընկերությունը հայտարարել է, որ երկրաշարժի պատճառով ժամանակավորապես դադարեցնում է նավթի առաքումը Չինաստան։











































