Monday, 08 06 2026
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին

Քաղաքացիական արմատականություն

Հայաստանում իսկապես լուրջ դիլեմա է դառնում այն, թե արդյոք քաղաքական խնդիրների լուծմանը հնարավո՞ր է հասնել քաղաքացիական պայքարով, քաղաքացիական շարժմամբ, թե՞, այդուհանդերձ, բոլոր քաղաքացիական խնդիրները կարող են լուծվել միայն հզոր քաղաքական շարժման շնորհիվ: Օրինակ՝ մենք այժմ բավական սրությամբ, նույնիսկ ողբերգական սրությամբ բախվում ենք բանակի խնդրին, որում պահանջվում է բոլոր քաղաքացիների քաղաքացիական ուշադրությունը, ըմբոստությունը, բողոքի ձայնը: Կարելի է բերել այլ օրինակներ ևս, երբ կան իսկապես լուրջ խնդիրներ, որոնք, անկախ քաղաքական հայացքներից, պետք է միավորեն բոլոր քաղաքացիներին: Սակայն չէ՞ որ այդ միավորումն ինքնին հենց հանդիսանում է քաղաքականություն:

Այսինքն՝ ի՞նչ է քաղաքականությունը, եթե ոչ քաղաքացիական հնարավորինս լայն միավորում, և որքան մեծ քաղաքացիական շերտ է միավորում քաղաքական հոսանքը, այնքան ավելի հզոր է այն և ազդեցիկ թե՛ տվյալ երկրի, թե՛ համաշխարհային քաղաքականության մասշտաբով: Սակայն ինչպես հասնել դրան Հայաստանում: Առաջին հայացքից թվում է, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերն ընդունում են քաղաքացիական լրջագույն խնդիրների առկայությունը, ընդունում են դրանց լուծման հրատապությունը, սակայն բոլորը ցանկանում են լինել այդ գործում ճանաչված և ընդունված առաջատար: Այստեղ, ահա, քաղաքականության քաղաքացիականությունն ընդհատվում է՝ անկախ այդ բաղադրիչի վերաբերյալ հրապարակային հայտարարություններից:

Գուցե դա Հայաստանի անկախության շրջանում ձևավորված և բավական կարծրացած «ապաքաղաքացիական» բնույթի քաղաքականության կամ քաղաքական պատկերացումների իներցիան է, որ շարունակվում է առ այսօր, անգամ՝ անկախ քաղաքական ուժերի կամքից: Այսինքն՝ գուցե շատ ուժեր և անհատներ նույնիսկ հասկանում են այդ իներցիայից դուրս գալու անհրաժեշտությունը, սակայն ակամա շարունակում են ենթարկվել դրան: Արդյունքում ստացվում է մի պարադոքսալ իրավիճակ, երբ կա քաղաքականության քաղաքացիական մեծ պահանջարկ և ռեսուրս, սակայն չկա քաղաքացիական բավարար հենք, որպեսզի ճնշում բանեցվի իշխանության վրա, և իշխանությանը պարտադրվեն քաղաքացիական միջավայրի կերտման կոնկրետ գործողություններ թե՛ բանակի, թե՛ մեր կյանքի այլ կարևորագույն ոլորտների առումով: Մինչդեռ առաջիկա ընտրական փուլում, անկախ դրա հերթականությունից կամ արտահերթությունից, անկախ դրա նախագահական կամ խորհրդարանական լինելուց, հանրությունը, քաղաքական դաշտը պետք է լուծի այդ քաղաքացիականացման խնդիրը:

Առանց այդ խնդիրը լուծելու՝ ընտրության որևէ ելքի պարագայում մենք չենք կարող ակնկալել երկրում համակարգային խնդիրների լուծում: Ինչ խոսք, կլինեն քաղաքական գործընթացներ, որոնք միտված կլինեն առկա կարծրացած քրեաօլիգարխիկ համակարգը մաս-մաս, քայլ առ քայլ կազմաքանդելուն, և դրանում կլինի գրեթե բոլորի լուման, այս կամ այն չափով` թե՛ քաղաքացիական նախաձեռնությունների, թե՛ ընդդիմադիր ուժերի, թե՛ անգամ իշխանության որոշ շրջանակների, թե՛ նաև Հայաստանի արտաքին գործընկեր պետությունների և միջազգային կառույցների:

Բայց այդ ճանապարհը, որ թյուրիմացաբար կոչվում է էվոլյուցիոն, իրականում երկիրը մաշող ճանապարհ է, որովհետև եթե համակարգի կազմաքանդումը քայլ առ քայլ է գնում, ապա երկրի կործանումը գնում է թռիչքներով: Հետևաբար, էվոլյուցիա դիտարկվող այդ փուլը պատրանք է և իրական էվոլյուցիան Հայաստանում կարող է լինել քաղաքացիական արմատականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում