«Շանթ» հեռուստաընկերության սերիալներում նկարահանվող դերասան Սարգիս Գրիգորյանը իր «Մերսեդես Բենց C-220» մակնիշի ավտոմեքենայով երեկ` հոկտեմբերի 13-ին, Կասյան փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 19-ամյա մի տղայի։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, տուժողի ինքնությունը հայտնի է` Հովհաննես Ս.:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց:
Դեպքի առնչությամբ կատարվում է քննություն: