Լիբիայի ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) զինված խմբավորումները նահանջել են Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքի որոշ թաղամասերից:
Ինչպես հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը, Սիրթը գրոհող ԱԱԽ զինվորները ստիպված են եղել հանձնել վերջին երկու օրվա ընթացքում գրավված բոլոր թաղամասերը և նահանջել առնվազն 2 կմ-ով:
«Մեզ հրամայված էր նահանջել ոստիկանության շենքի մոտ և այնտեղից հրազենային կրակ բացել Քադաֆիի զորքերի ուղղությամբ»,- հայտնել է ԱԱԽ զինծառայողներից մեկը: Հրամանատարների կարգադրությամբ` մինչ այս հրազենային զենք չէր օգտագործվում, քանի որ գրավված թաղամասերում դեռևս մնացել են որոշ թվով խաղաղ բնակիչներ: ԱԱԽ ներկայցուցիչները հայտնել են, որ իրենց անհրաժեշտ կլինի երկուսից երեք օր հանձնած թաղամասերը ետ գրավելու համար:










































