Նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային տրիբունալի դատավարության պալատը հինգշաբթի օրը մերժել է դատախազության առաջարկը` բաժանել Մլադիչի դեմ ուղղված մեղադրանքը երկու տարբեր մասերի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նման խնդրանքով դատախազությունը դիմել էր դեռևս օգոստոսին՝ հիմնավորելով, որ այդ բաժանումը կօգնի ավելի արագ սկսել Մլադիչի նկատմամբ դատավարության գործընթացը:
Դատապաշտպանները նման նախաձեռնության դեմ էին հանդես եկել, քանի որ, իրենց կարծիքով, այդ պարագայում կոտնահարվեին մեղադրվողի իրավունքները, և նա չէր կարող լիարժեք պատրաստվել դատավարությանը:










































